Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Վաղուց ժամանակն է, որ միջազգային հանրությունը սթափեցնի Բաքվին

Վաղուց ժամանակն է, որ միջազգային հանրությունը սթափեցնի Բաքվին
04.01.2015 | 11:17

Հայաստանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտում է հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հետ շփման գծում իրականացված դիվերսիոն գործողությունները, որոնց հետևանքով կան մարդկային կորուստներ։
«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և մերձավորներին»,- ասված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում։ «Այս հերթական սադրանքով Բաքուն շարունակում է իրագործել ուժի կիրառման վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության անդադար սպառնալիքները, որոնք հնչեցվում են այդ երկրի ղեկավարության անգամ ամանորյա ելույթներում»,- շեշտում է արտգործնախարարությունը. «Սա կոպիտ արհամարհանք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ հատկապես կրոնական տոների նախաշեմին և ընթացքում, սադրիչ գործողություններից և իրավիճակի սրումից զերծ մնալու կոչերի նկատմամբ»։
Հայաստանի արտգործնախարարության համոզմամբ՝ վաղուց ժամանակն է, որ միջազգային հանրությունը սթափեցնի իր հորդորներին հակառակ գնացող ադրբեջանական ղեկավարությանը:

Դիտվել է՝ 2779

Մեկնաբանություններ